2 մայիսի 2013

Ուսումնասիրությունն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով՝ Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից, ով հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրով զբաղվող խոշորագույն գիտնականներից մեկն է աշխարհում:

Ուսումնասիրության նպատակն է խորքից ուսումնասիրել նորածինների սեռերի համամասնության (ՆՍՀ) շեղումները Հայաստանում  և կանխատեսումներ կատարել մեր երկրի համար հնարավոր հետևանքների առումով:

Հիմնախնդրի էությունը. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած 2011 թ. հետազոտությունը հաստատեց, որ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը: Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում, վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2012 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:

11 հոկտեմբերի 2012

Սույն հաշվետվությունը նպատակ ունի ուսումնասիրելու ՀՀ 2012 թ. պետական բյուջետային փաստաթղթերով ներկայացված ծրագրերի, դրանցով հռչակված նպատակների և նախանշված ֆինանսական ու ոչ ֆինանսական արդյունքների ցուցանիշների համապատասխանությունը Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության փաստաթղթով ամրագրված դրույթներին:

11 հուլիսի 2012

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում» գիրք-նախագիծը փորձ է բարձրաձայնելու մեր երկրում տղա երեխաներին անհամաչափ նախապատվություն տալու խնդրի մասին: Այն ներառում է երկու բաղադրիչ. առաջինը 2011 թ. «Նա/Նե» լրագրողական մրցույթին ներկայացված այն հոդվածներն են, որոնք առնչվում էին Հայաստանում հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներին, իսկ երկրորդը երիտասարդ լուսանկարիչ Նարեկ Բախտամյանի աշխատանքներն են՝ նվիրված տղա երեխայի նախընտրությանը Հայաստանում:

19 դեկտեմբերի 2011

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Ընտրանքը և վերջնական տվյալների բազան ձևավորել և դաշտային աշխատանքներն իրականացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նպատակն էր պարզել Հայաստանում երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածությունը, հիմնական պատճառները և հասարակական ընկալումը:

9 դեկտեմբերի 2011

Հետազոտությունն իրականացրել է «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել հայաստանյան ԶԼՄ-ներում  կնոջ կերպարի ներկայացումը՝ կնոջ զբաղեցրած տեղի և դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները հաղթահարելու առումով:

14 ապրիլի 2011

Հետազոտությունն իրականացվել է ՄԱԲՀ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում ծրագրի» շրջանակներում, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից:

1 մայիսի 2010

Հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Հետազոտությամբ փորձ է արվել պարզաբանել ընտանեկան բռնության և ապահարզանի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը Հայաստանում:

17 ապրիլի 2010

Հետազոտությունը պարունակում է քանակական հարցման բաղադրիչ, որը ներկայացուցչական տեղեկատվություն է ապահովում 1) Երևանի, 2) այլ քաղաքային և 3) գյուղական մակարդակներում։  Ուսումնասիրության ընտրանքային շրջանակը կազմվել է ըստ 2001թ.-ի մարդահամարի համար ստեղծված տվյալների շտեմարանի։ Բոլոր մարզերը, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերը, ներառվել են ընտրանքային բնակչության կազմում՝ ելնելով այդ բնակավայրերում ապրող մարդկանց և երկրի ողջ բնակչության տոկոսային հարաբերակցությունից։

Զեկույցը պարունակում է հետևյալ հարցերի ուսումնասիրությունը՝

  • զուգընկերոջ կողմից բռնության կիրառման տարածվածությունը,
  • այլ անձանց կողմից բռնության կիրառման տարածվածությունը 15 տարեկանից ի վեր,
  • մանկության օրոք սեռական ոտնձգությունների և ստիպողական առաջին սեռական հարաբերության տարածվածությունը,
  • զուգընկերների կողմից բռնության կապը կանանց ֆիզիկական և մտավոր առողջության հետ,
  • զուգընկերների կողմից բռնության կապը կանանց սեռական և վերարտադրողական առողջության հետ,
  • կանանց դիմակայման մոտեցումներն ու արձագանքն ի պատասխան զուգընկերոջ կիրառած ֆիզիկական բռնության։

Զեկույցի ամփոփագիրը

Դիտեք հետազոտության...

1 հունիսի 2009

Հայաստանի Հանրապետության բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտությունն իրականացվել է 2009թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը` բնակչություն և զարգացում (ԲԶ) ծրագրի շրջանակում ցուցաբերել է ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Սույն հետազոտության նպատակն էր բացահայտել հանրապետության ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում ընտանեկան արժեքային համակարգի զարգացումները և ընտանիքի վիճակը պայմանավորող հիմնական գործոնները, ուսումնասիրել վերարտադրողական վարքագծերի մոտիվացիան, ինչպես նաև վերլուծել ու ներկայացնել առաջարկություններ առկա հիմնախնդիրների հաղթահարման վերաբերյալ:

1 մայիսի 2009

Զեկույցը պատրաստվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կողմից` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի օժանդակությամբ: Հետազոտությունն իրականացնել հանրապետության բոլոր 10 մարզերում և Երևան քաղաքում` վերարտադրողական տարիքի կանանց և տղամարդկանց շրջանում: