2 մայիսի 2013 -

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պատրաստվում է հրապարակել «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում» 2012-2013 թթ. հետազոտությունը: Մանրամասները՝ շուտով:

8 մարտի 2013 -

Այս տարի՝ 2013 թ.-ին, ՄԱԿ-ի որոշմամբ, մարտի 8-ը ողջ աշխարհում նշվելու է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նշանաբանի ներքո:

25 նոյեմբերի 2012 -

Նոյեմբերի 25-ին կմեկնարկի 2012 թ. «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը:

Քարոզարշավը ներառում է հետևյալ հիշարժան օրերը՝

  • նոյեմբեր 25 –    Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օր,
  • դեկտեմբեր 1 –   ՁԻԱՀ-ի համաշխարհային օր,
  • դեկտեմբեր 2 –   Ստրկության վերացման միջազգային օր,
  • դեկտեմբեր 6 –   Մոնրեալի սպանդի տարելից և
  • դեկտեմբեր 10 – Մարդու իրավունքների միջազգային օր։
11 հոկտեմբերի 2012 -

2012 թ. հոկտեմբերի 11-ին, Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշում է Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի թեման այս տարի երեխաների ամուսնությունն է: Նշված թեմայով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակում է զեկույց՝ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրով:

12 օգոստոսի 2012 -

Աշխարհում օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդների միջազգային օր:

27 հուլիսի 2012 -

Այս ուրբաթ, հուլիսի 27-ին ժամը 14:00-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում (Պ. Ադամյան 14) երիտասարդների համար տեղի կունենա հանրային քննարկում/բանավեճ «Երիտասարդների միգրացիան լա՞վ է, թե վատ. երիտասարդների վերաբերյալ վերջերս թողարկված զեկույցի արդյունքները» թեմայով: Քննարկումը նախաձեռնել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՀՏՎ): Հանդիպումը կվարի ՄԱԿ-ի բնակչության հիմանադրամի հաղորդակցության գծով օգնական Մհեր Մանուկյանը:

ՄԱԿ ՀՏՎ քննարկման մասնակից երիտասարդական խումբը հնարավորություն կունենա ավելին իմանալ և բանավիճել Հայաստանում երիտասարդների միգրացիոն միտումների մասին: Մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու երիտասարդության շրջանում անցկացված վերջին հարցումների արդյունքներին: 

Երիտասարդներին/ուսանողներին, ովքեր ցանկանում են մասնակցել, խնդրում ենք զանգահարել ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն /հեռ.560212/ ու գրանցել Ձեր ու ձեր ընկերների անունները, կամ գրել այդ մասին էլ փոստով uno.yerevan@unic.org հասցեին:

11 հուլիսի 2012 -

Ս.թ. հուլիսի 11-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կանցկացնի միջոցառում՝ նվիրված 2012 թ. Բնակչության համաշխարհային օրվան, որի ընթացքում, ի թիվս այլոց, տեղի կունենա «Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը հայաստանում» գիրք-նախագծի շնորհանդեսը: