ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հասցեն
ք. Երեւան, 0010
Պետրոս Ադամյան 14
Հեռ՝ +374 (10) 54 34 17
Ֆաքս՝ +374 (10) 54 38 11
Էլ. փոստ՝ manukyan@unfpa.org
Գենդերային հավասարություն
Գենդերային հավասարությունն առաջին հերթին մարդու իրավունք է: Կանայք իրավունք ունեն ապրել արժանապատիվ և կարիքից ու վախից ազատ կյանքով: Կանանց հզորացումը նաև զարգացումն առաջ մղելու և աղքատությունը կրճատելու անհրաժեշտ գործիք է:
Ընդլայնված հնարավորություններ ունեցող կանայք նպաստում են ամբողջական ընտանիքների և համայնքների առողջությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև հաջորդ սերնդի համար հեռանկարների բարելավմանը: Գենդերային հավասարության կարևորությունը շեշտվում է այն փաստով, որ այն ընդգրկված է Հազարամյակի զարգացման ութ նպատակների շարքում: Գենդերային հավասարությունը առանցքային նշանակություն ունի մյուս յոթ նպատակներին հասնելու համար:
Այդուհանդերձ, կանանց և աղջիկների նկատմամբ խտրականությունը՝ ներառյալ գենդերային բռնությունը, տնտեսական խտրականությունը, վերարտադրողական առողջության առումով անհավասարությունները և վնասակար ավանդական գործելակերպերը, մնում է անհավասարության ամենահամատարած և կայուն ձևը: Կանայք և աղջիկներն անասելի զրկանքներ են կրում հումանիտար արտակարգ իրավիճակների՝ հատկապես զինված հակամարտությունների ընթացքում և դրանցից հետո: Ավելի քան 30 տարի է, ինչ ՄԱԲՀ-ն գտնվում է կանանց ջատագովության առաջին շարքերում՝ խթանելով օրենսդրության և քաղաքականության բարեփոխումներն ու գենդերի առումով զգայուն տվյալների հավաքագրումը և սատարելով այնպիսի ծրագրերի, որոնք օգնում են բարելավել կանանց առողջությունը և ընդլայնել կյանքում սեփական ընտրությունը կատարելու նրանց հնարավորությունը:
ՄԱԲՀ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի վեբ կայք