ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հասցեն
ք. Երեւան, 0010
Պետրոս Ադամյան 14
Հեռ՝ +374 (10) 54 34 17
Ֆաքս՝ +374 (10) 54 38 11
Էլ. փոստ՝ manukyan@unfpa.org
Գենդերային բռնություն
Այսօր գենդերային բռնության (ԳԲ) խնդիրը ճանաչված է որպես մարդու իրավունքների ոտնահարման ամենաակնառու եւ մտահոգիչ դրսևորումներից մեկը, որն առկա է մոլորակի գրեթե բոլոր հասարակություններում` ներառյալ Հայաստանում։
Գենդերային բռնության դեմ պայքարի շրջանակներում ՄԱԲՀ-ն, Նորվեգիայի կառավարության հետ համատեղ, իրականացրել է «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիրը:
Ի՞նչ է ԳԲ-ն: Թեև այսօր չկա ԳԲ-ն սահմանող մեկ համընդհանուր եզրույթ, այնուամենայնիվ, այն կարելի է բնութագրել որպես սեռով պայմանավորված ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական բռնության կիրառում։
Ի՞նչ է կանանց նկատմամբ բռնությունը (ԿՆԲ): Գործողությունների պեկինյան ծրագրում կանանց նկատմամբ բռնությունը բնութագրվում է որպես գենդերային բռնության հետ կապված ցանկացած գործողություն, որն ամենայն հավանականությամբ հանգեցնում է կանանց ֆիզիկական, սեռական կամ հոգեկան ցավի կամ տառապանքի, այդ թվում նաև՝ նման գործողությունների սպառնալիքը, հարկադրանքը կամ ազատության կամայական սահմանափակումը, անկախ նրանից, թե այն տեղի է ունենում հրապարակայնորեն թե մասնավոր կյանքում։
Ի՞նչ դրսևորումներ կարող է ունենալ ԳԲ-ն: Կանանց նկատմամբ բռնությունը կարող է տարատեսակ ձևեր ունենալ՝ սկսած զգացմունքների վիրավորանքից մինչև արժանապատվության ոչնչացումը։ Գործողությունների պեկինյան պլատֆորմում այն հետևյալ կերպ է նկարագրված.
- Ընտանիքում տեղի ունեցող ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն, այդ թվում՝ ծեծ, աղջիկ-երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն, օժիտի հետ կապված բռնություն, ամուսնու կողմից բռնաբարություն, կանանց սեռական օրգանների խեղում և կանանց համար վնասակար այլ ավանդապաշտական գործողություններ, ոչ-ամուսնական բռնություն և շահագործման հետ կապված բռնություն,
- Հասարակությունում տեղի ունեցող ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն, այդ թվում՝ բռնաբարություն, սեռական շահագործում, սեռական ոտնձգություններ և ճնշման գործադրում աշխատավայրում, ուսումնական հաստատություններում և այլ վայրերում, կանանց թրաֆիքինգ և հարկադրված մարմնավաճառություն,
- Պետության կողմից իրականացվող կամ հանդուրժվող ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն՝ որտեղ էլ որ այն տեղի ունենա։
Կանանց նկատմամբ բռնության այլ գործողությունները ներառում են կանանց մարդու իրավունքների ոտնահարումը զինված հակամարտությունների ժամանակ, մասնավորապես՝ սպանությունը, պարբերական բռնաբարությունները, սեռական ստրկությունը և պարտադրված հղիությունը։ Նույն շարքին են դասվում նաև հարկադիր ստերջացումը, հղիության պարտադրված ընդհատումը, հակաբեղմնավորիչ միջոցների ստիպողական գործածումը, իգական սեռի նորածինների սպանությունը և պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը։
Որո՞նք են ԳԲ-ի նախադրյալները։ ՄԱԲՀ-ն այն համոզման է, որ կանանց նկատմամբ բռնությունն ուղղակիորեն առնչվում է գենդերային անհավասարությանը։ Կրթության ու զարգացման հնարավորությունների ոչ մատչելի լինելը, ինչպես նաև համայնքներում սոցիալական ցածր կարգավիճակը ևս նպաստում են կանանց նկատմամբ բռնության կիրառմանը։
Ինչպիսի՞ն են ԳԲ-ի հետևանքները։ ԳԲ-ն կարող է ունենալ ֆիզիկական, մտավոր, հանրային և տնտեսական հետևանքներ ինչպես անհատի, այնպես էլ ողջ հասարակության համար։ ԳԲ-ն կարող է խոչընդոտել կայուն զարգացմանն ուղղված անգամ ամենաեռանդուն ջանքերը և խաթարել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առողջ, բարգավաճ հասարակությունների կայացումը, այն դեպքում, երբ նման հասարակությունները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների, այդ թվում նաև կանանց իրավունքների, հարգման ու պաշտպանության վրա։ Մարմնական վնասվածքները, մահը, սեռական և վերարտադրողական առողջության խնդիրները (Սեռավարակներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, անցանկալի հղիություններ, հղիության ստիպողական ընդհատումներ, վիժումներ, նորածնի ցածր քաշ և պտղի ներարգանդային մահ), ռիսկային վարքագիծը (բազմաթիվ զուգընկերներ, չպաշտպանված սեռական հարաբերություն, թմրանյութերի օգտագործում), հոգեկան առողջության խնդիրները (ընկճախտ, հետտրավմատիկ սթրեսային շեղումներ, անքնություն), ֆիզիկական առողջության խնդիրները (գլխացավ, ողնաշարային, որովայնի ցավեր, սահմանափակ շարժունություն և այլն) ԳԲ-ի հետևանքներից մի քանիսն են միայն։ Մեկուսացումը, անաշխատունակությունը, եկամուտների կորուստը, սեփական անձի ու երեխաների խնամքն իրականացնելու սահմանափակ ունակությունը ԳԲ-ի հանրային և տնտեսական հետևանքների շարքից են։
Կա՞ն արդյոք միջազգային իրավական կամ ռազմավարական գործիքներ ԳԲ-ի դեմ պայքարելու համար: Այո, կան։ Համաշխարհային մասշտաբով ԳԲ-ի հաղթահարման և գենդերային անհավասարության ու անարդարության վերացման կարևորությունն արտացոլված է մի շարք միջազգային փաստաթղթերի դրույթներում և հոդվածներում։ Ահա դրանցից առավել ուշագրավները.
- Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան
- Կանանց նկատմամբ բռնության վերացման մասին ՄԱԿ-ի Հռչակագիրը
- Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի (ԲԶՄՀ) գործողությունների ծրագիրը - ՄԱԲՀ
- Գործողությունների պեկինյան պլատֆորմը
- Հազարամյակի զարգացման հռչակագիրն ու նպատակները
- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձեւը:
Միջազգային համաձայնագրերին միանալու հետ մեկտեղ, կառավարությունները նաև ստանձնում են իրենց երկրներում ԳԲ-ի դեմ պայքարի ազգային ուղենիշների, օրենսդրությունների, գործողությունների ծրագրերի մշակման պատասխանատվությունը։ Հայաստանում դա «Կանանց կարգավիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման» 2004 -2010թթ. Ազգային ծրագիրն է: