ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հասցեն
ք. Երեւան, 0010
Պետրոս Ադամյան 14
Հեռ՝ +374 (10) 54 34 17
Ֆաքս՝ +374 (10) 54 38 11
Էլ. փոստ՝ manukyan@unfpa.org
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԲՀ գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը 2013 թ. մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանում եմ օգտագործել առիթը և թարմացնել ՄԱԲՀ-ի՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պարտավորությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու մեր ջանքերը, անելու ամեն ինչ, որպեսզի վերջ դրվի գենդերային բռնությանը: Գենդերային բռնությունը շարունակում է առողջության և մարդու իրավունքների առումով լուրջ մտահոգություն մնալ, և խոսք չի կարող լինել մարդկային զարգացման մասին, քանի դեռ կանայք և աղջիկները շարունակում են տառապել բռնությունից կամ ապրում են բռնության վախով:
Այս տարի Կանանց միջազգային օրը համընկնում է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի շարունակական հանդիպմանը, որն ընթանում է ՄԱԿ-ում, Նյու Յորքում և որն այս տարի ուշադրության կիզակետում է պահում կանանց նկատմամբ բռնության վերացման առաջնահերթ թեման:
Ամբողջ աշխարհում միլիոնավոր կանայք և աղջիկներ ենթարկվում են բռնության բոլոր...
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
11 հուլիսի, 2012 թ.
Աշխարհի բնակչությունն ավելի քան եռապատկվել է 1945 թվականին ՄԱԿ-ի հիմնադրումից ի վեր, և շարունակում է աճել: Այժմ, երբ մոլորակը բնակեցնում է ավելի քան 7 միլիարդ մարդ, մենք կանգնած ենք համատեղ տնօրինվող պաշարների նկատմամբ երբևէ ներկայացված մեծագույն պահանջների և միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին ծառացած նշանակալի մարտահրավերների առջև:
Բազմաթիվ ճգնաժամերը՝ սննդի, վառելիքի և ֆինանսատնտեսական, մեծ տառապանք են պատճառել և ծառայել են որպես արթնության կոչնակ՝ կայուն զարգացման բաղկացուցիչներին շատ ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ: Վերարտադրողական առողջությունը կայուն զարգացման հավասարման անբաժանելի մասն է: Այն կանայք և երիտասարդները, ովքեր քաջառողջ են և ունեն ուժ ու միջոցներ ինքնուրույն որոշում կայացնելու, թե երբ և քանի երեխա ունենալ, ավելի լավ են կարողանում նպաստել իրենց...
Ուղերձ 2012 թ. Բնակչության համաշխարհային օրվա առթիվ
Վերարտադրողական առողջության ծառայությունների համընդհանուր հասանելիություն
Դ-ր Բաբատունդե Օսոտիմեհին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն
Ծնունդ տալը, որպես կանոն, կնոջ կյանքի ամենաերջանիկ պահն է: Սակայն այս նույն երևույթը աշխարհի բազմաթիվ կանանց կյանք է խլում: Ամեն օր գրեթե 800 կին է մահանում հղիության կամ ծննդաբերության ժամանակ այնպիսի բարդություններից , որոնք շատ հաճախ կանխարգելելի են: Եվ ամեն մի մահացող կնոջից բացի ևս մոտ 20-ը առողջությունը խաթարող ծննդաբերական այնպիսի վնասվածքներ է ստանում, ինչպիսին է, օրինակ, գինեկոլոգիական խուզակը: Մենք արդեն ունենք միջազգային կոնսենսուս, թե ինչպես է պետք արձագանքել դրան: Այժմ ընդամենը պահանջվում են ռեսուրսներ և արագացված ու հաստատուն քայլեր:
Կանանց և աղջիկների գոյատևման և բարեկեցության համար աշխատելը մարդու իրավունքի հրամայական է: Եվ որպեսզի սեփական ազգերի զարգացման գործում օգտագործվի կանանց ողջ ներուժը...
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը
Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
Օգոստոսի 12, 2011 թ.
Այսօր՝ Երիտասարդության միջազգային օրը, և ամեն օր երիտասարդները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու որոշումների կայացմանն իրենց ընտանիքներում, համայնքներում և երկրներում:
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի կառավարությունների նիստերին և Միավորված ազգերի կազմակերպությունում:
Այո՛, երիտասարդների մասնակցությունը վկայում է մարդու իրավունքների մասին և, միևնույն ժամանակ, վկայում է մեր՝ որպես մարդկության առջև կանգնած խնդիրների արդյունավետ լուծումների մասին:
Այսօր երկրագնդի վրա բնակվում է 10-ից 24 տարեկան 1,8 միլիարդ երիտասարդ մարդ: Սա աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին է, և նրանց գրեթե 90 տոկոսն ապրում է զարգացող երկրներում:
Երբ հասարակությունը պատրաստ է ընդունել երիտասարդներին որպես գործընկերների, մեծանում են առավել արդիական խնդիրների...
Ուղերձ` նվիրված 2011 թ. Բնակչության համաշխարհային օրվան
Երիտասարդները և դեռահասները 7 միլիարդանոց աշխարհում
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհին
Այս տարի, հոկտեմբերի 31-ին, աշխարհի բնակչությունը հասնում է 7 միլիարդի: Այս հանգուցակետն իրենից ներկայացնում է և՛ մարտահրավեր, և՛ հնարավորություն, և՛ գործելու կոչ: Այսօր՝ Բնակչության համաշխարհային օրը, ես մեկնարկում եմ մի քարոզարշավ, որը կոչվում է «7 միլիարդ գործողություն»: Այն պետք է մարդկանց ցույց տա, թե ինչ է նշանակում ապրել 7 միլիարդ մարդ ներառող աշխարհում և խրախուսի մեզ բոլորիս վրա ազդեցություն ունեցող խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները:
Թեև աղքատությունը, անհավասարությունը և բնական ռեսուրսների վրա մեծացող ճնշումը խոշոր մարտահրավերներ են հանդիսանում, աշխարհը շատ ավելի փոխկապված է, քան երբևէ, ինչն ահռելի հնարավորություններ է ստեղծում: Մենք այժմ աննախադեպ կարողություններ ունենք ընդհանուր հինախնդիրների լուծման...
Ուղերձ, 5-ը մայիսի, 2011 թ.
Մանկաբարձների միջազգային օրը
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհին
Մանկաբարձներն օգնում են. և ոչ միայն ծնունդ տալուն
Զարգացող երկրներում յուրաքանչյուր երեք կնոջից ավելի քան մեկը ծննդաբերում է միայնակ ... կամ միայն հարազատներն են ներկա լինում նրանց երբևէ ունենալիք այդ ամենավտանգավոր փորձառություններից մեկին:
Որոշ ամենաաղքատ երկրներում, բոլոր ծնունդների ընդամենը 13 տոկոսին է մանկաբարձ կամ մանկաբարձի հմտություններ ունեցող բուժաշխատող մասնակցում:
Ամեն օր, համապատասխան բժշկական խնամքի բացակայության պատճառով, աշխարհում մահանում է 1000 կին և 5500 նորածին՝ կյանքի առաջին շաբաթվա ընթացքում:
Ներկայում, ողջ աշխարհում շուրջ 350000 արհեստավարժ մանկաբարձների պակասը բերում է նրան, որ կանայք և նրանց նորածինները մահանում են այնպիսի բարդություններից, որոնք կարող էին հեշտությամբ կանխվել պատշաճ հմտությունների տիրապետող բուժաշխատողների,...
