ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հասցեն
ք. Երեւան, 0010
Պետրոս Ադամյան 14
Հեռ՝ +374 (10) 54 34 17
Ֆաքս՝ +374 (10) 54 38 11
Էլ. փոստ՝ manukyan@unfpa.org
Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համաեվրոպական շաբաթն այս տարի հունվարի 24-ից 30-ն է
Հայաստանում յուրաքանչյուր տարի մոտավորապես 385 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: Քաղցկեղի այդ տեսակից մեր երկրում ամեն տարի մահանում է ավելի քան 200 կին: Այն հայ կանանց շրջանում տարածվածությամբ երրորդ քաղցկեղն է, իսկ վերարտադրողական օրգաններում չարորակ նորագոյացությունների առումով երկրորդ տեղն է զբաղեցնում 15-ից 44 տարեկան կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղն աշխարհում տարածվածությամբ երկրորդ քաղցկեղն է կանանց շրջանում: Ամեն տարի արձանագրվում է քաղցկեղի այդ տեսակի մոտ 500.000 նոր դեպք, և ամեն տարի այն խլում է ավելի քան 250.000 կյանք: Ընդ որում, արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 86 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին:
Ժամանակին չհետևելու դեպքում, արգանդի վզիկի քաղցկեղը գրեթե միշտ հանգեցնում է մահվան: Մինչդեռ այն ներկայում միակ կանխարգելելի չարորակ նորագոյացությունն է: Եթե վերարտադրողական տարիքի կանայք երեք...
Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ տեղի կունենա «Ու՞մ մտքով կանցներ» ներկայացման բեմադրությունը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն աշխարհում. «Վերջին 10 տարվա ընթացքում գրեթե 20 տոկոսով կրճատվել են ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերը, վերջին հինգ տարվա ընթացքում մոտ 20 տոկոսով կրճատվել են ՁԻԱՀ-ով պայմանավորված մահերը, և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ընդհանուր թիվը սկսել է կայունանալ …
Համաճարակից ամենաշատը տուժած 15 երկրների երիտասարդ մարդկանց շրջանում ՄԻԱՎ-ով նոր վարակների ցուցանիշը կրճատվել է ավելի քան 25 տոկոսով», - մասնավորապես նշվում է ՄԱԲՀ-ի գործադիր տնօրեն Թորայա Օբաիդի ուղերձում` նվիրված 2010 թ. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը Հայաստանում. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, 2010 թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 936 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների երկու երրորդից ավելին (72,1%)...
