ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հասցեն
ք. Երեւան, 0010
Պետրոս Ադամյան 14
Հեռ՝ +374 (10) 54 34 17
Ֆաքս՝ +374 (10) 54 38 11
Էլ. փոստ՝ manukyan@unfpa.org
Բնակչություն և զարգացում
Բնակչության հարցերով ՄԱԲՀ աշխատանքն առանցքային նշանակություն ունի աղքատության վերացման և կայուն զարգացման հասնելու համար՝ նպատակներ, որոնք իր առջև դրել է միջազգային հանրությունը:
Բնակչության դինամիկան՝ ներառյալ աճի ցուցանիշները, տարիքային կառուցվածքը, ծնելիությունն ու մահացությունը, միգրացիան և այլն, ազդեցություն ունի մարդկային, սոցիալական և տնտեսական զարգացման բոլոր առումների վրա:Հետևաբար, կառավարությունները պետք է կարողանան տեղեկություններ հավաքագրել բնակչության միտումների վերաբերյալ, ուշի-ուշով հետևել և վերլուծել այդ միտումները, ինչը նրանց թույլ կտա ճիշտ քաղաքականություններ մշակել և համապատասխան քաղաքական կամք ձևավորել թե՛ ներկա, թե՛ ապագա կարիքներին պատշաճ կերպով արձագանքելու համար: Վերոնշյալի առնչությամբ էլ ՄԱԲՀ-ն աջակցում է երկրներին՝ սկսած տվյալների հավաքագրման և վերլուծության համար անհրաժեշտ կարողությունների ձևավորումից, վերջացրած քաղաքականությունների առումով ազգային, տարածաշրջանային և գլոբալ երկխոսություններին մասնակցությամբ և ուսանելի ծրագրերի ընլայնմանն ուղղված օժանդակությամբ:
Հայաստանում բնակչության և զարգացման ոլորտում ՄԱԲՀ-ն իրականացնում է «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագիրը՝ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ:
Ժողովրդագրական և առողջապահական հետազոտություն, (նախնական զեկույց) Հայաստան, 2010 թ., (անգ.)