ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր հասցեն
ք. Երեւան, 0010
Պետրոս Ադամյան 14
Հեռ՝ +374 (10) 54 34 17
Ֆաքս՝ +374 (10) 54 38 11
Էլ. փոստ՝ manukyan@unfpa.org
Բնակչության հիմնախնդիրներ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատանքն ընդգրկում է բնակչության հիմնախնդիրների բավականին լայն շրջանակ: Այդուհանդերձ, երեք հիմնական ուղղությունները, որոնց շուրջ մենք կենտրոնանում ենք և որոնք նաև անքակտելիորեն կապված են միմյանց, հետևյալն են՝ բնակչության և զարգացման ռազմավարություններ, բնակչության վերարտադրողական առողջություն և կանանց ու տղամարդկանց հավասարություն:
Մարդու իրավունքները հիմնարար նշանակություն ունեն մեր ողջ աշխատանքի համար: Վերջինիս արդյունավետությունը հիմնվում է մշակույթների մեր իմացության վրա, այն է՝ անհատական և սոցիալական վարքագիծը ձևավորող՝ խոր արմատներ գցած դիրքորոշումների, հավատալիքների և շարժիչ ուժերի ըմբռնման վրա:
Բնակչության և զարգացման հիմնախնդիրների փոխկապակցվածությունը, թերևս, ամենալավն է ձևակերպված մի փաստաթղթում, որն ուղեցույց է հանդիսանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատանքի համար. Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի (Կահիրե, 1994 թ.) շրջանակներում մշակված «Գործողությունների ծրագիրը» մարդկային զարգացումն առաջ մղելու 20-ամյա ծրագիր է նախանշում: Այն անդրադառնում է բնակչության և զարգացման գրեթե բոլոր առումներին՝ սկսած տարրական կրթության և առողջության առաջնային պահպանման կարևորությունից մինչև ուրբանիզացիայի, միգրացիայի, ծերացման և բնակլիմայական փոփոխությունների բերած ազդեցությունները: